Ռուսաստանում առաջին անգամ 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 27 հազար դեպք

13:56   27 Նոյեմբեր 2020    167

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզերում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 27 543 դեպք:

Աճի տեմպն արագացել է՝ հասնելով 1.3 տոկոսի: 496 հիվանդ մահացել է, ավելի քան 26 հազարը՝ բուժվել:

Նոր դեպքերի քանակով առաջին տեղում Մոսկվան է (7 918, գրեթե երկու հազարով ավելի, քան նախորդ օրը): Հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (3687 դեպք), Մոսկվայի մարզը (1058), Նիժնի Նովգորոդը (459), Սվերդլովսկը (399)։ Նվազագույն աճը նկատվում է Հրեական ինքնավար օկրուգում (29 դեպք), Չուկոտկայում (8) և Նենեցյան ինքնավար օկրուգում (4):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները