Ռուսական և հնդկական ընկերություններն աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութը կսկսեն համատեղ արտադրել 2021 թվականի սկզբում:
Ռուսական ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևն ասել է, որ կարծում է, համատեղ արտադրությունը կապահովի Հնդկաստանի բնակչությանն անհրաժեշտ քանակը համավարակի ընթացքում:
Այժմ Հնդկաստանում ռուսական պատվաստանյութի փորձարկման 2-3-րդ փուլերն են անցկացվում: Բավարար արդյունքներից հետո 100 մլն դեղաչափ կարտադրվի արդեն պատվաստման համար:
Спутник V դեղամիջոցի ավելի քան 1,2 մլրդ դեղաչափի պատվեր է ստացել ռուսական ընկերությունը: Դրանք կարտադրվեն համատեղ՝ Հնդկաստանում, Բրազիլիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում:
Միայն Հարավային Կորեայում կարտադրվի ավելի քան 150 մլն դեղաչափ: Спутник V-ի պատվաստման 42-րդ օրն արդյունավետությունն ավելի քան 95 տոկոս է: ՌԴ-ում հայտարարում են, որ արդյունավետությունը Pfizer, Moderna և AstraZeneca դեղամիջոցների աստիճանի է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հնդկաստան