Ղուկասյանի խոսքով՝ Ղարաբաղի պատերազմում հայկական կողմից ոչնչացվել է 4 միավոր «Սու-25» կործանիչ, իբր որոնցից ոչ մեկը հակառակորդի կրակոցով չի խոցվել: Նախկին ոստիկանը պնդել է, որ կեղծ է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունն «F-16»-ների կողմից դրանց խոցելու վերաբերյալ:
Ղուկասյանը, անդրադառնալով Վարդենիսի հատվածում Սու-25-ի կործանմանը, որի մասին պաշտոնապես հայտարարվել է, պատմել է, որ հայկական ԶՈւ երկու Սու-25-եր օդ են բարձրացել, մեկը մյուսին հարվածելու հետևանքով՝ երկուսն էլ շարքից դուրս են եկել:
Վարդան Ղուկասյանը նշում է, որ հայկական ռազմական ավիացիայում արմատական խնդիրներ կան: Մատնանշել է մասնավորապես վառելիքի գողության դեպքերը, տեխնիկայի անմխիթար վիճակը, փորձառու օդաչուների բացակայությունը: «Դոգի» հաղորդմամբ՝ ինքնաթիռները և ուղղաթիռները չեն կատարում անհրաժեշտ ժամաքանակով թռիչքները:
Հիշեցնենք՝ Հայաստանի ՊՆ-ն սեպտեմբերի 29-ին հայտարարեց, որ Հայաստանի տարածքում «Սու-25» է խոցվել՝ Թուրքիային պատկանող F-16-ից արձակված հրթիռից: Օդաչուն զոհվել էր: Իսկ Ադրբեջանը հերքելով այս տեղեկությունը՝ պահանջել էր ապացույցներ ներկայացնել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սու-25
Հայաստան