ՉԺՀ-ում արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը հոկտեմբերին տարեկան հաշվարկով աճել Է 28 տոկոսով

16:07   27 Նոյեմբեր 2020    200

Չինաստանի արդյունաբերական ձեռնարկությունների շահույթն ընթացիկ տարվա հոկտեմբերին 28,2 տոկոսով՝ մինչեւ 642,9 յուանով (97,79 մլրդ դոլար) ավելացել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նոյեմբերի 27-ին հաղորդել Է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչությունը (ՊՎՎ):

Սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել Է 10,1 տոկոս:

ՊՎՎ-ի տվյալներով՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբերին շահույթի աճն առաջին ինն ամսում տարեկան հաշվարկով կազմել Է 0,7 տոկոս՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ 2,4 տոկոսով անկումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները