Ըստ տեղեկությունների՝ թողարկումը կընթանա սահմանափակ ձեւաչափով: Ավելի վաղ ընկերությունը ծրագրել էր կրիպտոարժույթների մի քանի տեսակ թողարկել, ինչպես նաեւ դրանցից «թվային զամբյուղ», տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Libra»-ի թողարկման հստակ ամսաթիվը կախված կլինի շվեյցարական ֆինանսական կարգավորիչի կողմից համաձայնության ժամկետներից:
Facebook ընկերությունը 2019-ին հայտարարել է, որ մտադիր է սեփական կրիպտոարժույթը թողարկել: Նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին:
ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել արժույթի հուսալիության կապակցությամբ, իսկ Յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են, որ Libra-ն կարող է բացասական ազդել միջազգային արժութային համակարգի ֆունկցիոնալության վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Libra-ի ստեղծման նախագծից դուրս են եկել մի շարք ընկերություններ, այդ թվում Visa, Mastercard, PayPal եւ Ebay:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Facebook