Աֆրիկան ​​դեռ պատրաստ չէ COVID-ի պատվաստումներին. ԱՀԿ

17:06   27 Նոյեմբեր 2020    228

Աֆրիկայի երկրների միայն մեկ երրորդն է պատրաստ կորոնավիրուսի պատվաստումների արշավին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն:

«Լոգիստիկայի և ֆինանսավորման հետ կապված հիմնարար խնդիրներ կան, և դա պահանջում է միջազգային համերաշխություն», – ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մաչիդիսո Մոետին:

Այս պահին նպատակ կա պատվաստել աֆրիկացիների 3% -ին՝ մինչև 2021 թվականի մարտ ամիսը, իսկ 20% -ին՝ մինչև 2021 թվականի վերջ: Միևնույն ժամանակ, տարածաշրջանի 40 երկրներում հիմնական մտահոգությունը պատշաճ ֆինանսավորման բացակայությունն է, իրավիճակի մոնիտորինգի միջոցները և պատվաստանյութերը տեղական բոլոր համայնքներին հասցնելու հնարավորությունը: ԱՀԿ-ն բերում է Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի օրինակը, որը թեստերի ընթացքում ցույց է տվել 95% արդյունավետություն:

Դեղը պետք է պահվի մինուս 70 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, բայց պահպանման նման պայմանները մատչելի չեն Աֆրիկայի հիվանդանոցների մեծ մասի համար: Կազմակերպությունը կոչ է արել աֆրիկյան երկրներին արագացնել «մայրցամաքում երբևէ կատարվելիք ամենամեծ պատվաստումների» նախապատրաստական ​​աշխատանքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր համաճարակի «թունելի վերջում լույս»-ի մասին: Իրական հույս կա, որ պատվաստանյութերը, հանրային առողջապահական միջոցառումների հետ մեկտեղ, կօգնեն վերջ տալ COVID-19 համաճարակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները