Փաշինյանը թող գա մեզ պատասխանի. Անհետ կորած հայ զինվորների ծնողները կառավարությունում են

17:34   27 Նոյեմբեր 2020    457

Անհետ կորած հայ զինծառայողների ծնողները կառավարության շենքում են, խնդրում են, որ որևէ մեկը պատասխանի իրենց հարցերին:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր եղել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում, որևէ պատասխան իրենց չեն տվել, ասել են, որ գնան կառավարության շենք. «Եկել ենք ու գրանցվել: Արդեն 2 ժամ է՝ որևէ մեկը չի մոտենում մեզ, մարդու տեղ չեն դնում: Մենք խեղկատա՞կ ենք: ՊՆ-ից ուղարկում են կառավարության շենք, իսկ այստեղ ասում են, որ ՊՆ-ից մարդ է գալու: Պարոն Նիկոլ Փաշինյան, մեզ ՊՆ-ից ասել են, որ դուք եք մեզ պատասխանելու, ակնկալում ենք ձեզ հետ հանդիպում»:

Ծնողն ասաց, որ իրենց ասել են, թե վարչապետի օգնականն է հանդիպելու իրենց հետ, սակայն հիմա էլ ասում են, որ ՊՆ-ից մարդ է գալու. «Մի՞թե որևէ մեկը պատասխան չունի տալու զինվորների ծնողներին»:

Ծնողները պահանջում են, որ մնչև նոյեմբերի 30-ն իրենց երեխաներին վերադարձնեն Հայաստան:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները