Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր սահմանադրության դեպքում ինքն այլևս նախագահ չի լինի
17:43
27 Նոյեմբեր 2020
209
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը չի ղեկավարելու պետությունը նոր սահմանադրության դեպքում:
«Ես ինձ համար ոչ մի սահմանադրություն չեմ կազմում: Ես ձեզ հետ չեմ աշխատելու որպես նախագահ նոր սահմանադրությամբ: Ուստի հանգստացեք, հանգիստ դրան վերեբերվեք», - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:
Նա նաև հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որ «ընդունելով նոր սահմանադրությունը՝ ինչ-որ մեկը կեղծի, կամ հետո ինչ-որ մեկը ընտրությունները նոր սահմանադրության համաձայն կեղծի»: