Զինված տղամարդը ներխուժել է Թբիլիսիում գտնվող Վրաստանի բանկի էքսպրես մասնաճյուղը, կողոպտել այն և անհետացել, այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Ականատեսներից մեկը պատմել է, որ դիմակավորված զինված տղամարդը ներխուժել է շենք՝ սպառնալով գումար պահանջել գանձապահից: Ստանալով գումարը՝ տղամարդը անմիջապես փախել է:
Փաստի առիթով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 179-րդ հոդվածի երրորդ մասի «գ» ենթակետով (մեծ քանակությամբ իրերի տիրանալու նպատակով գործած կողոպուտ): Տեղում մոբիլիզացվել են պարեկային բրիգադներ: Իրավապահները սկսել են քննչական միջոցառումներ: Հայտնի չէ, թե որքան գումար է գանձապահը տվել հանցագործին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թբիլիսի