Արաբական կոալիցիան զանգվածային հարվածներ է հասցրել Եմենում հուսիների դիրքերի ուղղությամբ

19:22   27 Նոյեմբեր 2020    281

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան զանգվածային հարվածներ է հասցրել Եմենում «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբ շարժման աջակիցների ռազմական օբյեկտների ուղղոթյամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է հուսիների «Al Masirah» հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ ինտենսիվ հարվածներ են հասցվում Ամրան նահանգում, ինչպես նաեւ Սանայի արեւմտյան եւ հյուսիսային ծայրամասերում:

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Հեռուստաալիքը նշում է, որ կոալիցիայի մարտական ավիացիան շարունակում է թռիչքներ իրականացնել Սանայի երկնքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները