Լուկաշենկո. Նոր Սահմանադրությամբ ես ձեզ հետ արդեն չեմ աշխատելու որպես նախագահ

20:13   27 Նոյեմբեր 2020    214

Ես ինձ ոչ մի Սահմանադրություն չեմ հարմարացնում: Նոր Սահմանադրությամբ ես ձեզ հետ արդեն չեմ աշխատելու որպես նախագահ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լուկաշենկոն շեշտել է, որ կողմ է Սահմանադրության փոփոխություններին եւ համոզված է նախագահի լիազորությունները շտկելու անհրաժեշտության մեջ: «Ես նոր Սահմանադրության կողմնակից եմ: Ոչ այն պատճառով, որ ինչ-որ ժողովրդավարություն է պետք: Հարցը ժողովրդավարության մեջ չէ,- ասել է նա:- Ինձ այս իրավիճակում անհանգստացնում է հետեւյալը. անծանոթ նախագահին այսպիսի Սահմանադրություն տալ չի կարելի: Դժբախտություն կլինի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք շատ լուրջ Սահմանադրություն ունենք: Ղազախստանը, Ռուսաստանը, մենք երեւի այն երեք առաջադեմ պետություններն ենք, որոնք այդքան լուրջ եւ կոշտ Սահմանադրություն ունեն, որտեղ նախագահի որոշումից կախված է ամեն ինչ: Այս տեսանկյունից, գիտակցելով, որ Աստված չանի, գա մեկը ու ցանկանա պատերազմ սանձազերծել եւ այլն... Այո, մենք պետք է նոր Սահմանադրություն ստեղծենք, բայց` շահավետ մեր երկրի համար, որպեսզի երկիրը հետո չփլուզվի»,- պարզաբանել է Բելառուսի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները