Թուրքիայի քաղաքական կուսակցությունները դատապարտել են Ֆրանսիայի սենատի ԼՂ վերաբերյալ բանաձևը

11:57   28 Նոյեմբեր 2020    573

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով թուրքական մամուլին:

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի առաջարկությամբ ստորագրված հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի քաղաքական ուժեր, իրենք խստորեն դատապարտում են նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը, որը հակասում է միջազգային իրավունքին, բարոյականությանը և արդարությունը։

Թեև Ֆրանսիայի Սենատը աչք է փակում դրա վրա՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, ինչը հաստատում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած թիվ 822, 853, 874 և 884 բանաձևերը: Ֆրանսիայի Սենատի կողմից կայացված որոշումը անվավեր է միջազգային իրավունքի տեսանկյունից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է: Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել նույնիսկ Հայաստանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները