Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 27 100 նոր դեպք

13:29   28 Նոյեմբեր 2020    204

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 27,1 հազար դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Նախորդ օրը գրանցվել էր ռեկորդային ցուցանիշ՝ 27 543 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,242,633-ի:

Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում`7320 (գրեթե 600-ով պակաս նախորդ օրվանից): Սանկտ Պետերբուրգում գրանցվել է 3695 դեպք, Մերձմոսկվայում`1065։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները