Սահմանափակումների ընդլայնմամբ ակնկալում ենք համաճարակաբանական իրավիճակի կայունացում. Իմնաձե

13:40   28 Նոյեմբեր 2020    190

Վրաստանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով՝ սահմանափակող միջոցառումների ընդլայնման արդյունքում կորոնավիրուսային վարակի դեպքերի աճը կկասեցվի:

«Նախ և առաջ մենք ակնկալում ենք իրավիճակի կայունացում: Դեկտեմբերի երկրորդ կեսին մենք չենք ունենա կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ։ Մենք առաջիկա օրերին չենք ակնկալում կտրուկ անկում: Առաջին արդյունքները պետք է ի հայտ գան երկու շաբաթվա ընթացքում», – ասել է Պաատա Իմնաձեն:

Վրաստանում խստացված սահմանափակումները, որոնց պատճառը երկրում ստեղծված բարդ համաճարակաբանական իրավիճակն է, ուժի մեջ են մտել այսօր և ուժի մեջ կլինեն մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստանո  


Վերնագիրի այլ պիտակները