Պոմպեոն՝ ռուսական և չինական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին

13:55   28 Նոյեմբեր 2020    196

Նոր պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը սահմանել է ռուսական և չինական ընկերությունների դեմ, կապված են Իրանի հրթիռային ծրագրի շրջանակում մատակարարումների հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանում գործող Chengdu Best New Materials և Zibo Elim Trade ընկերությունների, ինչպես նաև ռուսական Nilco խմբի (հայտնի է նաև որպես Nil Fam Khazar և Santers Holding), և «Էլեկոն» ԲԲԸ-ի դեմ՝Իրանի հրթիռային ծրագրի համար զգայուն տեխնոլոգիաների և ապրանքների փոխանցման համար։ Այդ միջոցառումները հանդիսանում են Իրանի կործանարար գործունեությանը մեր արձագանքման մաս»,-ասվում է հայտարարության մեջ։

Պետքարտուղարը հավելել է, որ պատժամիջոցները սահմանվել են 2 տարի ժամկետով և ներառում են ամերիկյան պետական գնումների, ԱՄՆ-ի կողմից պետական օգնության և արտահանման սահմանափակումներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները