ՌԴ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 27 հազար դեպք

15:46   28 Նոյեմբեր 2020    277

Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 27,1 հազար նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

«Վարակվածների 20 տոկոսի մոտ որևէ սիմպտոմ չկա: Վերջին մեկ օրում Ռուսաստանում առողջացել է 27 296, իսկ ընդհանուր առմամբ համավարակի առաջին օրվանից մինչ օրս ապաքինվել է 1 մլն 739 հազար 470 պացիետն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշում են նաև, որ կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 2 մլն 242 հազար 633 դեպք, որից առողջացել է 1 մլն 739 հզար 470 քաղաքացի, իսկ մահացել է 39 068-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները