Հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս երեք ոչ արտահայտիչ ախտանիշ

16:19   28 Նոյեմբեր 2020    189

COVID-19 ունենալու դեպքում աղեստամոքսային տրակտի խանգարումներ, մաշկային վարակներ և անքնություն․«Лента.ру»-ի հետ զրույցում ահա այսպիսի քիչ հայտնի ու քիչ հանդիպող ախտանիշներ է թվարկել ՌԴ Օթորինոլարինգոլոգիայի կենտրոնի բժշկա-կենսաբանական գործակալության բաժնի վարիչ, բժիշկ -թերապևտ Ալեքսանդր Մելնիկովը։

«Ընդհանրապես, սրանք այնպես չէ, որ առավել քիչ տարածված ախտանիշներ են, ուղղակի դրանց մասին ավելի քիչ են խոսում։ Օրինակ՝ կարող են արտահայտվել մաշկային ինֆեկցիաների, լուծի և, առհասարակ․․․ ախտանիշները շատ-շատ են», -ասել է բժիշկը։

Նրա խոսքով, նոր տիպի կորոնավիրուսի պարագայում կարեղ են լինել սուր շնչառական հիվանդությունների բոլոր ախտանիշները, այդ թվում՝ աղեստամոքսային գրիպ, ռոտավիրուս։ Ինչ վերաբերում է քնի խանգարումներին, ապա այս ախտանիշը լինում է բոլոր տեսակի ինֆեկցիաների ժամանակ՝ բարձր ջերմության պատճառով։ Մյուսների մոտ էլ, հակառակը, հիվանդության ժամանակ քնկոտություն է նկատվում։

Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնոության մոտ կորոնավիրուսի հիմնական ախտանիշներ են՝ բարձր ջերմությունը, թուլությունը, հազը, շնչարգելությունը, գլխացավն ու կոկորդի ցավը։ Հիվանդների 90 տոկոսի մոտ կորոնավիրուսի ժամանակ ջերմությունը բարձրանում է մինչև
37,5 աստիճան։

Երեկ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 27 հազար նոր դեպք է հայտնաբերվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները