Վրաստանում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի. VIDEO

17:48   28 Նոյեմբեր 2020    342

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի 48-ամյա քաղաքացու, որը ԻՆտերպոլի կողմից հետախուզվում է թանկարժեք մեքենաների գողության եւ այլ հանցագործությունների պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Լյուքսեմբուրգի հարցումով։ Քննության տվյալներով՝ նա 2019 թվականի սեպտեմբերի-դեկտեմբերին հանցակիցների հետ ապօրինաբար տիրացել է 17 թանկարժեք ավտոմեքենաների։ Ավելի ուշ հանցավոր խմբի անդամներին հաջողվել է այս մեքենաներն օրինականացնել։

Ուկրաինայի քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Լյուքսեմբուրգի Քրեական օրենսգրքի 6 հոդվածով՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գողություն, կազմակերպված հանցավոր խմբի ստեղծում/անդամակցություն եւ փողերի լվացում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները