Քենիայում «մահացած» տղամարդը անսպասելիորեն վերակենդանացել է դիահերձարանում

20:37   28 Նոյեմբեր 2020    264

Քենիայում մահացած համարվող տղամարդը անսպասելիորեն ուշքի է եկել դիահերձարանում:

Նշվում է, որ Փիթեր Կիգենը կորցրել է գիտակցությունը տանը, իսկ ընտանիքը նրան տեղափոխել է հիվանդանոց: Մի քանի ժամ անց հարազատներին հայտնել են, որ տղամարդը մահացել է մինչ նրա հոսպիտալացումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդանոցի տեսուչ Հիրբերտ Չերույոտն իր հերթին պնդում է, որ հարազատներն իրենք են համարել Կիգենին մահացած: Բժիշկները խնդրել են իրենց ժամանակ տրամադրել՝ ուսումնասիրելու Փիթերի վիճակը, բայց ընտանիքը մեղադրել է բժիշկներին դանդաղելու մեջ և մարմինը դիահերձարան է բերել:

Ըստ դիահերձարանի աշխատողների՝ երբ իրենք տղամարդուն նախապատրաստում էին հերձման, նկատել են, թե ինչպես է նա շարժվում:

Դրանից հետո Կիգենին տեղափոխել են հիվանդասենյակ: Նախատեսվում է, որ նա դուրս կգրվի մի քանի օրից: Հիվանդն ինքը հայտարարել է, որ ցնցված է՝ իմանալով, որ իրեն մահացած են համարել և նույնիսկ ուղարկել դիահերձարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները