Գերատեսչության տվյալներով՝ Պեկինի ժամանակով 20:58-ին ինքնակառավարվող տիեզերանավը գտնվել է Լուսնի մակերեսից 400 կմ հեռավորությամբ, «արգելակել է»՝ շարժիչներն անջատելու մտադրությամբ: Սարքավորման հաջորդ առաջադրանքը լուսնային ձգողականության ներքո փափուկ վայրէջք կատարելն է, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Տիեզերանավն ուղեծիր է դուրս բերվել «Չանչժեն-5» չինական հրթիռակրի միջոցով և պետք է մոտ երկու շաբաթ անց Լուսնի մակերեսից փորձանմուշներ բերի Երկիր:
Նշվում է, որ Լուսնի վրա այն վայրէջք կկատարի դեկտեմբերի 2-ին, ինչից հետո կանցնի հորատման աշխատանքների իրականացմանը՝ մակերեսից փորձանմուշ ստանալու համար: Նախատեսվում է 2 կգ լուսնային ապար հավաքել, որը կուսումնասիրվի չինացի մասնագետների կողմից:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ