«Apple»-ը կմտնի՞ ավտոշուկա․ ընկերությունն արտոնագրել է նոր տեխնոլոգիա

08:30   29 Նոյեմբեր 2020    219

Միացյալ Նահանգների Արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (USPTO) տվյալների բազայում հայտնվել են տեխնոլոգիայի նկարագրություն և դրա աշխատանքը ցույց տվող պատկեր:

«Apple»-ը սկսել է հետաքրքրվել ավտոարդյունաբերությամբ 2015-ին, երբ հաղորդվեց, որ տեխնոլոգիական ընկերությունը ինքնավար էլեկտրական մեքենա է մշակում: Այս ապրանքը չի իրագործվել, բայց հավանաբար «Apple»-ը դեռ շուկան հեռանկարային է համարում: Առնվազն հայտնաբերված արտոնագրային հայտը դա է հաստատում:

Արտոնագիրը նկարագրում է նոր տեխնոլոգիա, որն էլեկտրաէներգիան օգտագործում է մեքենայի դիմապակու ճաքերը հայտնաբերելու համար: Դատելով լուսանկարից՝ այն պետք է իրականացվի բարակ հաղորդիչ թաղանթի տեսքով: Այն կարող է կցվել դիմապակուն, այդպիսով ստեղծելով անսովոր մոդիֆիկացիա:

Փոքր ճաքերը կարող են հանգեցնել մեծ խնդիրների, ինչպիսիք են ջեռուցվող դիմապակիներով մեքենայում կարևոր ջեռուցման տարրերի վնասումը: Փաստն այն է, որ շատ փոքր խնդիրները երբեմն դժվար է նկատել, ուստի համակարգը կկարողանա գտնել դրանք և անմիջապես տեղեկացնել վարորդին դրա մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները