Բրիտանական կործանիչները Շոտլանդիայի մերձակայքում որսացել են ՌԴ ինքնաթիռները

09:35   29 Նոյեմբեր 2020    190

Բրիտանական «Typhoon» կործանիչները որսացել են ռուսական Տու-142 հեռահար հականավային օդանավերը, գրում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարությանը:

Արագ արձագանքման ուժերի «Typhoon» կործանիչներն «ուղղված են եղել ռուսական ռազմական ինքնաթիռների «որսմանը», որոնք Հյուսիսային ծովի վրայով թռիչք էին իրականացնում Մեծ Բրիտանիայի մերձակայքում”, — ասված է հաղորդագրության մեջ:

«Այս սադրիչ գործունեությանը դիմակայելու և միջազգային օդային տարածքի այդ աշխույժ շրջանում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Թայֆունները» ուշադիր հետևել են ռուսական ռազմական ինքնաթիռների գործողություններին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները նույնպես օդ են բարձրացրել արագ արձագանքման ուժերի կործանիչները ՝ ռուսական ռազմական ինքնաթիռներին հետևելու գործում փոխգործակցության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները