Ռոմայի մարզաբազայում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած արկեր են հայտնաբերվել

10:30   29 Նոյեմբեր 2020    232

Իտալական «Ռոմայի» մարզաբազայում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 20 արկ է հայտնաբերվել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արկերը հայտնաբերվել են նոր մարզումային խաղադաշտեր կառուցելու աշխատանքների ընթացքում:

Նշվում է, որ իտալացի սակրավորները հաջողությամբ վնասազերծել են այդ վտանգավոր ռազմամթերքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոմա  


Վերնագիրի այլ պիտակները