«Սև ուրբաթին» ամերիկացիները ռեկորդային 9 միլիարդ դոլար են ծախսել առցանց գնումների վրա

10:37   29 Նոյեմբեր 2020    193

ԱՄՆ բնակիչները կորոնավիրուսային համավարակի ֆոնին նոյեմբերի չորրորդ հինգշաբթի նշվող Thanksgiving- ին հաջորդող մեծ վաճառքի օրը՝ «սև ուրբաթ»-ի ժամանակ ռեկորդային 9 միլիարդ դոլար են ծախսել առցանց գնումների վրա:

ԱՄՆ 100 խոշորագույն առևտրային ցանցերից 80-ի տեղեկատվությունը վերլուծած «Adobe Analytics»- ի տրամադրած տվյալները փոխանցել է «Associated Press»-ը:

Անցյալ տարի այդ ցուցանիշը 7,4 միլիարդ դոլար էր, 2018 թվականին՝ 6,2 միլիարդ դոլար: Հետազոտողների կարծիքով՝ առցանց գնումների նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է նրանով, որ համավարակի պատճառով շատ նահանգներում սովորական վաճառակետերի աշխատանքը սահմանափակված է:

Վերջին «սև ուրբաթ» -ի ժամանակ բջջային սարքերը և կենցաղային տեխնիկան ունեցել են ամենամեծ պահանջարկը: Նախորդ տարիների համեմատ գնորդների հետաքրքրությունը զարդերի ու կոշիկների նկատմամբ զգալիորեն նվազել է:

Ըստ «Adobe Analytics»– ի գնահատականների՝ նոյեմբերի 30 – ին՝ «կիբեր երկուշաբթիի» ժամանակ ամերիկացիները առցանց խանութներում կծախսեն 10,8 միլիարդ դոլարից մինչև 12,7 միլիարդ դոլար։ Եթե կանխատեսումն իրականանա, այն նաև կդառնա նոր ռեկորդ:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները