Ավստրալիան կրկին հայտնվել է հրդեհների վտանգի ներքո ռեկորդային տապի պատճառով

11:44   29 Նոյեմբեր 2020    244

Ավստրալիայի որոշ մասերում՝ ներառյալ Սիդնեյի շրջանում, դիտարկվում է ամենաշոգ նոյեմբերներից մեկը:

Տապը կգրանցվի ամբողջ կիրակի, ինչը ստիպել է իշխանություններին համընդհանուր արգելք սահմանել կրակ վառելու համար:

Սիդնեյի շրջանում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան շոգը, մինչդեռ Նոր Հարավային Ուելս նահանգի արեւմուտքում, Հարավային Ավստրալիայում եւ Վիկտորիա նահանգի հյուսիսում ջերմաստիճանը մոտենում է 45-ի:

Երկրի օդերեւութաբանական բյուրոն կանխատեսում է 5-6-օրյա տապ Նոր Հարավային Ուելսի հյուսիսում եւ Քվինսլենդի հարավ-արեւելքում:

Հիշեցնենք, որ այս տարի Ավստրալիայում գրանցվել էր ամենաշոգ ամառը երկրի ամբողջ պատմության ընթացքում: Տապը դարձել էր բնական հրդեհների պատճառ, որոնց հետեւանքով այրվել էր շուրջ 12 մլն հա տարածք, զոհվել 33 մարդ եւ շուրջ 1 մլրդ կենդանի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները