Աֆղանստանում պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 21 մարդ
12:12
29 Նոյեմբեր 2020
343
Աֆղանստանի Գանզի նահանգում պայթյունի հետեւանքով զոհվել է անվտանգության ուժերի առնվազն 21 աշխատակից, եւս 17 մարդ վիրավորվել է:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Պայթյունի պատճառը ռումբով մահապարտն էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Ըստ տեղի իշխանությունների հաղորդագրությունների՝ ահաբեկչության ժամանակ օգտագործվել է Humvee ռազմական ավտոմեքենա պայթուցիկով, որը պայթել է Գանզի քաղաքում՝ հանրային պաշտպանության ստորաբաժանման մերձակայքում:
Նշվում է, որ դեռեւս որեւէ խմբավորում չի հայտարարել տեղի ունեցածի համար իր պատասխանատվության մասին: