Աֆղանստանում առևանգել են Կարմիր խաչի աշխատակցին

12:48   29 Նոյեմբեր 2020    234

Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Վարդակ նահանգում անհայտ անձինք առևանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակցին, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով երկրում ԿԽՄԿ ներկայացուցչի հայտարարությունը:

Հայտարարության համաձայն՝ Կարմիր խաչի աշխատակցին պատանդ են վերցրել շաբաթ օրը, նրան ազատ արձակելու համար ներկայում բանակցություններ են ընթանում։

Առայժմ երկրում գործող խմբավորումներից ոչ ոք չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները