Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքել «Moderna»-ի հետ՝ ևս 2 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար

12:28   29 Նոյեմբեր 2020    242

Միացյալ Թագավորության իշխանությունները պայմանագիր են կնքել ամերիկյան «Moderna» ընկերության հետ հավելյալ 2 միլիոն դեղաչափ կորոնավիրուսային պատվաստանյութեր ձեռք բերելու համար՝ ի հավելումն ավելի վաղ պատվիրված 5 միլիոն դեղաչափի, այս մասին նշվում է Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Միացյալ Թագավորության կառավարությունը նոյեմբերի 29-ին կիրակի պայմանագիր է կնքել Moderna- ի խոստումնալից պատվաստանյութի լրացուցիչ 2 միլիոն դեղաչափ ձեռք բերելու մասին: Մեծ Բրիտանիային հատկացվող ընդհանուր դեղաչափերի քանակը կկազմի 7 միլիոն։ Միացյալ Թագավորությունն այժմ ունի Moderna պատվաստանյութի բավարար դեղաչափեր՝ մոտ 3,5 միլիոն մարդու պատվաստելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ Լոնդոնը ներկայումս նախնական պայմանագրեր է կնքել՝ տարբեր արտադրողներից ընդհանուր առմամբ 357 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութեր ձեռք բերելու համար, այդ թվում՝ 100 միլիոն՝ բրիտանական-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունից, որը Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ պատվաստանյութ է մշակում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նուբար Աֆեյանի Moderna-ն տեղեկացրել է, որ ընկերության պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի ընթացքում, որին մասնակցել է 30 հազար մարդ, գրանցվել է պատվաստանյութի 94,5%-անոց արդյունավետություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄեծԲրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները