«75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ականավոր գիտնական և գիտության կազմակերպիչ, ակադեմիկոս Վլադիմիր Եվգենիի Ֆորտովը: Համավարակը ոչ ոքի չի խնայում: Հայրենական և համաշխարհային գիտությունը կրեց անդառնալի կորուստ», – ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ֆորտովը ծնվել է 1946 թվականի հունվարի 23-ին Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում: Ավարտել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտը: 1987-ին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1991-ին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ: 2013-2017 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ: Նրա հիմնական աշխատանքները նվիրված են տատանումների և ալիքների ֆիզիկային, նյութի վիճակներին: Նա գրել է ավելի քան 30 մենագրություն և ավելի քան 900 գիտական հոդված:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ