Չեռնոգորիայում Սերբիայի դեսպանը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»

14:49   29 Նոյեմբեր 2020    204

Չեռնոգորիայում Սերբիայի դեսպան Վլադիմիր Բոժովիչը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա» եւ պետք է հեռանա երկրից:

Ներկայում պետք է ձեւավորվի Չեռնոգորիայի նոր կառավարությունը օգոստոսի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Մինչ այդ ԱԳՆ-ն շարունակում է աշխատել Սրջան Դարմանովիչի ղեկավարության ներքո, որը հայտնի է Սերբիայի եւ Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ հռետորությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չեռնոգորիայի ներքին գործերին երկարատեւ եւ հեւտեւողականորեն միջամտելուց, դիվանագիտական գործառույթները կատարելու ընդունելի ստանդարտների եւ սովորույթների հետ ոչ համատեղ վարքագծից եւ հայտարարություններից, բազմաթիվ բանավոր եւ գրավոր նախազգուշավումներից հետո երեկ դեսպան Բոժովիչը երեկ 1918 թվականին Պոդգորիցայում անօրինական եւ ոչ լեգիտիմ Սկուպշինան (որը քվեարկել էր Սերբիայի հետ միության եւ Թագավորության մեջ սերբերին, խորվաթներին ու սլովեններին ներառվելու մասին,-խմբ.) անվանել էր «ազատագրված» եւ Չեռնոգորիայի ժողովրդի «ազատ կամք», ինչով եւս մեկ անգամ ուղղակիորեն նվաստացրել էր պետությանը, որը դիվանագիտական հյուրընկալություն էր ապահովել նրա համար»,-հայտնել են Չեռնոգորիայի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ նրան անցանկալի անձ հռչակելու մասին նոտան կներկայացվի դեսպանին անձամբ, ինչպես նաեւ կուղարկվի Սերբիայի ԱԳՆ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները