Կիմ Չեն Ընը արգելում է ձկնորսությունը Covid-19-ի բռնկման վախի պատճառով

14:52   29 Նոյեմբեր 2020    225

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արգելել է ծովում ձկնորսությունն ու աղի արդյունահանումը:

Նա որոշել է, որ կորոնավիրուսային վարակը տարածվում է համաշխարհային օվկիանոսի ջրերի միջոցով:

Պաշտոնական վարկածի համաձայն`համաճարակի սկզբից ի վեր ԿԺԴՀ-ում Covid-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ, սահմանախախտները հայտնում են, որ դա ճիշտ չէ: Հազարավոր հիվանդ մարդիկ կան: Բոլորին տեղափոխում են արգելաբնակավայր և այնտեղ թողնում առանց բժշկական օգնության ու սննդի: Ըստ տոտալիտար երկրից մազապուրծների, մարդիկ ավելի շատ սովից են մահանում, քան կորոնավիրուսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրում արգելվում է այս մասին խոսել: Նույնիսկ չի կարելի արտասանել «կորոնավիրուս» և «վարակիչ հիվանդություն» բառերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները