ԱՄՆ-ում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 155 հազար նոր դեպք

17:54   29 Նոյեմբեր 2020    213

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսային վարակի ավելի քան 155 հազար դեպք է հայտնաբերվել, մահացել է COVID-19-ից տառապող 1 189 մարդ:

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում անցած 24 ժամվա ընթացքում բժիշկները գրանցել են վարակի 155 596 նոր դեպք: Նախորդ օրը գրանցվել էր դեպքերի ռեկորդային աճ ՝ 205 557, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ – ում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 13 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 266 հազար մարդ: Բուժվել է ավելի քան 5 միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները