ԱՄՆ բնակիչները ծախսել են «սեւ ուրբաթին» ռեկորդային 9 մլրդ դոլար

19:57   29 Նոյեմբեր 2020    198

Միացյալ Նահանգների բնակիչները ծախսել են ռեկորդային 9 մլրդ դոլար «սեւ ուրբաթին» ինտերնետ խանութներում գնումներ կատարելու համար, երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ վաճառվում է հսկայական զեղչերով, հաղորդում է ՄԿ-ն:

Ըստ Adobe Analytics ընկերության տվյալների՝ 2019 թվականին ծախսած գումարը կազմել է 7.4 մլրդ դոլար, իսկ 2018-ին՝ 6.2 մլրդ դոլար: Ինտերնետային շոփինգի նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ նահանգներում գործում է սովորական առեւտրային կետերի աշխատանքի սահմանափակման ռեժիմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ սպառողների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում էին բջջային սարքերը, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկան: Ընդ որում՝ գնորդների հետաքրքրությունը կոշիկի եւ թանկարժեք զարդերի նկատմամբ զգալիորեն նվազել է:

Առջեւում է եւս մեկ սպասված օր է գնումների սիրահարների համար՝ «կիբեր երկուշաբթին» (նոյեմբերի 30-ին): Adobe Analytics-ը համարում է, որ այդ օրն ամերիկացիները կծախսեն եւս 10,8-12,7 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները