Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդների ռեկորդային թիվ

22:27   29 Նոյեմբեր 2020    279

Ճապոնիայում գրանցվել են ռեկորդային թվով պացիենտներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Այսպես, ներկայում բժիշկները գնահատում են ծանր կամ կրիտիկական ծանր առողջական վիճակ 462 պացիենտի մոտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, երկրում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի թեստերի արդյունքում դրական պատասխան է գրանցվել 2 058 մարդու մոտ: Նոր դեպքերի մեծամասնությունը (418) գրանցվել է Տոկիոյում:

Ընդ որում՝ Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է եւս 10 պացիենտ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 2 133-ի, հաղորդում է Gazeta-ն:

Աշխարհում համավարակի ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով 62.5 մլն վարակված, առոաղջացել է ավելի քան 43 մլն մարդ, ավելի քան մեկ միլիոն պացիենտ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները