Բուժաշխատողների խոսքով՝ կրճատումները ստիպել են նրանց միայնակ պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Երգելով «ավելի քիչ դրոշներ, ավելի շատ բուժքույրեր» արտահայտությունը՝ շուրջ 4000 ցուցարար քայլել է Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներով:
Ընդ որում՝ Մադրիդի քաղաքապետարանը հերքում է առողջապահության ոլորտում կրճատումների մասին տեղեկատվությունը:
Ներկայում երկրի իշխանությունները դիտարկում են ամանորյա հավաքների մասնակիցների թիվը կրճատելու հնարավորությունը՝ թույլատրելով առավելագույնը վեց հոգանոց խմբեր կորոնավիրուսի հետագա տարածումից խուսափելու համար:
Ուրբաթ օրվա տվյալներով՝ երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 10 853 դեպք: Այդկերպ, Իսպանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1 628 208 մարդ, իսկ այդ հիվանդության հետեւանքով մահացածների թիվը՝ 44 668 պացիենտ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մադրիդ