Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մտահոգված է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ

23:51   29 Նոյեմբեր 2020    222

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաբը հայտարարել է, որ մտահոգված է Իրանում եւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակով երկրում առավել ակնառու միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո:

Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռաբը հայտարարել է. «Մենք մտահոգված ենք Իրանում եւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակով: Մենք շատ ենք ցանկանում տեսնել լարվածության դեէսկապացիա»:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, նրանք բոլորը դեռեւս սպասում են Իրանում տեղի ունեցածի փաստերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք բոլորս դեռեւս սպասում ենք Իրանում տեղի ունեցածի փաստերին, սակայն ես պետք է ասեմ, որ մենք պահպանում ենք միջազգային հումանիտար օրենքի կանոնները, որոնք հստակորեն դեմ են քաղաքացիական անձանց թիրախավորելու երեւույթին»,-հավելել է նախարարը:

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ:

Tasnim-ը հաղորդում է հարձակվողների եւ գիտնականի անվտանգության պահապանների միջեւ բախումների մասին:

Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆախրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները:

Ֆախրիզադեն միակ իրանցի գիտնականն էր, որին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեջբերել էր իր ծրագրում: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ վերջին տարիներին նրան սպանելու մի քանի փորձերը պսակվել էին անհաջողությամբ:

Իրանը խոստացել է վրեժ լուծել իր գիտնականի մահվան համար եւ մեղադրել է տեղի ունեցածում Իսրայելին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիայ  


Վերնագիրի այլ պիտակները