Ինչպես հաղորդում է «Mash Telegram-ալիքը`Telam» գործակալությանը հղումով, նոյեմբերի 11-ին, բժիշկը թույլ է տվել ֆուտբոլիստին ուղեղի վիրահատությունից հետո լքել հիվանդանոցը: Մեկ շաբաթ անց նա եկել է նախկին մարզիկի տուն: Սակայն նրանց միջև, իբր, վեճ է տեղի ունեցել, որը, հավանաբար, վերաճել է քաշքշուկի: Բժիշկը ստիպված է եղել հեռանալ:
Իսկ դրանից մի քանի օր անց ֆուտբոլիստը մահացել է սրտի կաթվածից: Արդեն հայտնի է, որ Մարադոնայի դուստրերը՝ Դալման, Ջանինան և Յանան, Լուկայի դեմ ցուցմունք են տվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արգենտինայում դատարանը կարգադրել էր խուզարկել Լուկայի տունը, ինչպես նաև կլինիկան: Դատախազները մտադիր են պարզել՝ արդյոք Մարադոնան զրկվե՞լ է պատշաճ օգնությունից: Նրանք նաև ցանկանում են ստուգել, թե արդյոք սպանություն է կատարվել:
Դիեգո Մարադոնան կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում, սրտի կաթվածից: Նոյեմբերի սկզբին նա ուղեղի վիրահատության էր ենթարկվել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մարադոնա