«Samsung»-ը ցույց է տվել «սմարթֆոն-ակորդեոնի» տեխնոլոգիան

08:29   30 Նոյեմբեր 2020    206

Կարծես ընկերությունն արդեն ունի տեխնոլոգիա, որը թույլ կտա էկրանը ծալել միանգամից երկու տեղում:

«Samsung»-ը միակն է, որն առաջարկում է ճկուն էկրանով սարքերի միանգամից երկու տարբերակ` «կաշեպատ» «Galaxy Z Flip» և ծալվող սմարթֆոն-պլանշետ «Galaxy Z Fold 2». կարծես թե ընկերությունը ցանկանում է շարունակել փորձարկել ձևաչափերը: Ընկերությունն արդեն ունի արտոնագիր, որը նկարագրում է «ակորդեոն» սմարթֆոնը. դրա էկրանը ծալվում է միանգամից երկու տեղում:

Կարելի է համարել, որ ընկերությունը հաստատել է նման սարքի զարգացումը: «Samsung Display» բաժինն իր պաշտոնական կայքում հրապարակել է պլանշետի նկարը, որը ծալվում է միանգամից երկու տեղում: Այն կարող է օգտագործվել որպես սմարթֆոն, երբ ծալված է, կամ բացվել և վերածվել մեծ էկրանով սարքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները