Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ մոտ 100 ոստիկան Է տուժել

08:40   30 Նոյեմբեր 2020    201

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ վերջնական հաշվարկների համաձայն՝ 98 ոստիկան և ժանդարմ է վիրավորվել շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին երկրում տեղի ունեցած ցույցերի ընթացքում:

«Ամփոփիչ գնահատական ՝ 98 վիրավոր ոստիկանների և ժանդարմների շրջանում։

Այս բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – «Twitter»-ի իր էջում գրել է Դարմանենը։

Շաբաթ երեկոյան նախարարը հայտնել էր, որ նախնական տվյալներով ՝ 37 իրավապահներ վնասվածքներ են ստացել։

Փարիզում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարները հանդես են գալիս «գլոբալ անվտանգության» մասին նոր օրենքի դեմ, որն արգելում է լուսանկարել և տեսանկարահանել ոստիկաններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները