Դոնալդ Թրամփն ընտրություններից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել. «Այդ ին՞չ դատական համակարգ է»

09:01   30 Նոյեմբեր 2020    195

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին՝ շարունակելով պնդել քվեարկության ընթացքում բազմաթիվ կեղծարարությունների մասին:

Նա քննադատել է դատական համակարգն ընտրությունների արդյունքների մասին նրա քարոզարշավի ներկայացուցիչների հայցերը մերժելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ թույլ չեն տալիս ապացույցներ ներկայացնել: Ասում են, որ մենք աջակցություն չունենք: Ես կցանկանայի տրամադրել հսկայական հայց այդ եւ բազմաթիվ այլ բաների մասին տպավորիչ ապացույցներով: Մենք ունենք վկայություններ, մենք ունենք հարյուրավոր վիայություններ դատարանում: Դուք ցանկանում եք ասել, որ որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես չունե՞մ աջակցություն: Այդ ին՞չ դատական համակարգ է»,-վրդովվել է ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը մերժել էր Թրամփի քարոզարշավի՝ նախագահական ընտրությունների առնչությամբ բողոքարկումը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Գերագույն դատարանը պետք է «ցանկություն ունենա իսկապես կարեւոր որոշում կայացննելու համար»:

«Մենք փորձում ենք ներկայացնել ապացույցներ, դատավորները թույլ չեն տալիս մեզ անել դա: Մենք այնքան շատ ապացույցներ ունենք: Դուք, հավանաբար, տեսել եք անցած չորեքշաբթի կայացած լսումները Գեթիսբերգում, Փենսիլվանիայում... Անհավանական վկաներ, բավականին հարգված մարդիկ, որոնք իրականում վրդովված են»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ ամաչում է Հանրապետական կուսակցության անդամ, Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփի համար, որը հավաստագրել է նահանգում ընտրությունների արդյունքներն՝ ի օգուտ Ջո Բայդենի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները