Մեքսիկան ԱՄՆ-ին կխնդրի արտահանձնել իր նախկին պաշտպանության նախարարին, որը կասկածվում է մաֆիայի հետ կապերի մեջ

09:08   30 Նոյեմբեր 2020    230

Մեքսիկայի գլխավոր դատախազությունը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով արտահանձնել իր նախկին պաշտպանության նախարար Ժենարո Գարսիա Լունային, որը հետախուզվում է կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարը չի կարողացել ապացուցել, որ 1.35 մլն դոլարը, որոնցով նա ձեռք է բերել անշարժ գույք, վաստակել է օրինական ճանապարհով, եւ արդյունքում մի քանի օր առաջ դատախազը նրան ձերբակալելու օրդեր է ներկայացրել:

Հոկտեմբերին Գարսիա Լունան խոստովանել է իր մասնակցությունը կոռուպցիոն սխեմայում, որը կապված է «Սինալոա» նարկոկարտելի հետ, որի նախկին առաջնորդն ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող Հոաքին Գուզմանն է, որն ավելի հայտնի է «Գաճաճ» կեղծանվամբ:

Մեղադրական կողմի վարկածով՝ Մեքսիկայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը կարտելի համար տեղափոխել է կանխիկ գումար պարունակող մի շարք պայուսակներ, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրել մրցակիցների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները