Նյու Յորքի դպրոցներում վերսկսվել են կորոնավիրուսի պատճառով դադարեցված դասերը

09:13   30 Նոյեմբեր 2020    291

Նյու Յորքում կբացվեն դպրոցները առկա ձեւաչափով դասերը վերսկսելու համար:

Կիրակի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ կրտսեր դասարանների աշակերտների եւ նախադպրոցական տարիքի սովորողների համար դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 7-ին: Իսկ մնացած դպրոցականները կսկսեն հաճախել դպրոց ավելի ուշ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նյու Յորքի դպրոցները փակվել էին 10 օր առաջ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով: Ներկայում մշակվում է ծրագիր միջին եւ ավագ դպրոցի աշակերտների համար դասերը վերսկսելու ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները