ԱՄՆ գլխավոր վարակաբանը Բայդենին խորհուրդներ է տվել COVID-19-ի հիվանդացության տեմպը նվազեցնելու ուղղությամբ

09:44   30 Նոյեմբեր 2020    171

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կորոնավիրուսի դեպքերը նվազեցնելու ուղղությամբ խորհուրդներ է տվել ապագա հավանական նախագահ Ջո Բայդենի վարչակազմին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա խոսել է «ABC» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է փակել բարերն ու ռեստորանները, բայց միևնույն ժամանակ բացել դպրոցները: Ֆաուչին բացատրել է, որ ուսումնական հաստատությունների փակումը չի դադարեցնի կորոնավիրուսի տարածումը:

Մասնագետը նշել է, որ դպրոցում երեխաների անվտանգությունն ապահովելու ամենալավ միջոցը հասարակության մեջ վիրուսի մակարդակը ցածր պահելն է:

«Կարևոր չէ, թե ով ես դու և որտեղ ես գտնվում․ երբ մարդաշատ վայրեր կան, հատկապես տարածքներում, որտեղ մարդիկ դիմակ չեն կրում, դա վարակվելու և վարակի տարածման զգալի ռիսկ է», – բացատրել է ԱՄՆ գլխավոր վարակաբանը: Նա հիշեցրել է, որ վարակի կանխարգելման համար ընդունված ընդհանուր կանոնները կօգնեն COVID-19- ի դեմ պայքարին. դիմակներ կրել, ձեռքերը լվանալ, պահպանել հեռավորությունը և խուսափել զանգվածային հավաքներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները