Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով զբոսաշրջիկների մահվան պատճառ դարձած անձանց տուգանք է սպառնում

10:11   30 Նոյեմբեր 2020    205

Նոր Զելանդիայի աշխատանքի պաշտպանության պետական ծառայությունը 13 մեղադրանք է առաջադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման ժամանակ զբոսաշրջիկների անվտանգությունը չապահովելու համար:

Պարբերականի տվյալներով՝ Նոր Զելանդիայի աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանման բնագավառում պետական համակարգողը (WorkSafe) մեղադրանքներ է առաջադրել տասը կազմակերպությունների դեմ՝ «աշխատանքի պաշտպանության և անվտանգության ազգային օրենսդրությունը» խախտելու համար, ինչի հետևանքով զոհվել է 22 զբոսաշրջիկ․ նշվում է, որ մեղավորներին սպառնում է տուգանք, որի առավելագույն չափը կազմում է 1,1 մլն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բացի այդ, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար գերատեսչությունը մեղադրանքներ է առաջադրել ձեռնարկությունների երեք ղեկավարներին, որոնք պարտավոր էին ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը: Մեղադրանքներից յուրաքանչյուրի հաստատման դեպքում նրան կպարտավորվեն վճարել 211,5 հազար դոլարի չափով տուգանք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները