Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է տեղի «Khaleej Times» պարբերականը։ Պայթյունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաանվտանգ, վերահսկվող պայթյուն։
Գետնին է հավասարեցվել «Meena Plaza Tower» համալիրի 4 շենք։ Երկնաքերների ընդհանուր բարձրությունը կազմել է 144 հարկ։
Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ պայթյունն իրականացվել է անվտանգության միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համաձայն։
Շենքերի քանդման համար պահանջվել է 10 վայրկյան։
Նշվում է, որ շենքերը վաղուց չէին շահագործվում, իսկ դրանց փոխարեն ծրագրվում է դեպի նավահանգիստ ճանապարհ կառուցել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄԷ