Հայտնի է, թե ում է Բայդենը մտադիր նշանակել Սպիտակ տան մամլո քարտուղար
10:51
30 Նոյեմբեր 2020
189
Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի թիմը դեմոկրատ Ջո Բայդենի նախագահության օրոք կազմված կլինի միայն կանանցից՝հաղորդակցության ոլորտի 7 մասնագետից։
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար կդառնա Ջեն Պսակին, ով Բարաք Օբամայի թիմում աշխատել է որպես Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ (2013-15 թթ), ինչպես նաև հաղորդակցության հարցերով նախագահի օգնական։
«Ամերիկացի ժողովրդի հետ ուղիղ և արդար շփումը նախագահի ամենակարևոր պարտականություններից մեկն է, և այդ թիմի վրա կդրվի Սպիտակ տան գործերին ամերիկացի ժողովրդին հաղորդակից դարձնելու վիթխարի պարտականություն»,-հայտարարել է Բայդենը։