Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Ուկրաինան հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մոտենում է միջազգային իրավունքի տեսակետից», - ասել է նախարարը:
«Կարծում եմ, որ հիմնական հետևությունը, որ պետք է անել վերջին էսկալացիայից, որն ավարտվեց համատեղ հայտարարության ստորագրմամբ, այն է, որ աշխարհում չկան սառեցված կան ձգձգվող հակամարտություններ:
Ցանկացած հակամարտություն, որքան էլ առաջին հայացքից հանգիստ կամ մոռացության մատնված թվա, ցանկացած պահի կարող է վերածվել սուր հակամարտության», - ասել է Կուլեբան:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան