Շոյգուն Գերմանիայի պաշտպանության նախարարին համեմատել է «տարրական դպրոցի աշակերտուհու» հետ

11:40   30 Նոյեմբեր 2020    189

Ռուսաստանի աշխարհագրական միության նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարություններն առ այն, որ Ռուսաստանի հետ պետք է ուժի տեսանկյունից խոսել, բնորոշել է որպես «տարրական դպրոցի աշակերտուհու հարձակումներ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի մասին`նա հիշեցրել է, որ այս տարի ՌԴ պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի աշխարհագրական միությունը Սև ծովում հայտնաբերել է «Արմենիա» ջերմանավը, որը խորտակվել էր գերմանական ավիացիայի կողմից 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս նավի կործանումը համարվում է ծովում տեղի ունեցած ամենամեծ ողբերգություններից մեկը պատմության մեջ: Ըստ Շոյգուի՝ սա պատերազմի այն բազմաթիվ դրվագներից մեկն է, որը պետք է պատմել:

«Հատկապես, երբ ներկայիս քաղաքական գործիչների սերունդը, օրինակ՝ Գերմանիան, սկսում է մեզ կյանք սովորեցնել և պատմել, թե ինչպես պետք է մեզ հետ խոսել ուժի դիրքերից», - հիշեցրել է նա Կրամպ-Կարենբաուերի վերջերս արած հայտարարությունը:

«Այստեղ կարծես թե այս ամենն ավելի շատ նման է տարրական դպրոցի աշակերտուհու կողմից մեկ այլ դպրոցի աշակերտների վրա հարձակման: Ավելին, մի աշակերտուհու, որի մայրը կամ հայրը դպրոցի տնօրեն է: Նա կարող է ամեն ինչ իրեն թույլ տալ: Երեխաներ, մենք այլ դպրոցում ենք, մենք այլ տնօրեն ունենք»,-ասել է Շոյգուն:

Նրա խոսքերով, սա արդեն Գերմանիայի երկրորդ պաշտպանության նախարարն է, որը կոչ է անում Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսել: Ռուսաստանի աշխարհագրական միության նախագահը պատմել է, որ նման հայտարարություններից հետո ինքը Գերմանիայի պաշտպանության նախկին նախարարին խորհուրդ է տվել հարցնել պապին, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՇոյգունԳերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները