Բերդիմուհամեդովը Բայդենին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

11:48   30 Նոյեմբեր 2020    136

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է «eadaily.com» կայքը՝ հղում տալով թուրքմենական լրատվամիջոցների հայտարարություններին:

Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ Աշխաբադը բարձր է գնահատում Վաշինգտոնի հետ հարաբերությունների ներկա մակարդակը և մեծապես կարևորում է հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի պաշտպանության սկզբունքներով երկկողմ համագործակցության հետագա զարգացումը:

«Խորապես համոզված եմ, որ Թուրքմենստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամությունը, փոխըմբռնումը և շահագրգիռ գործընկերությունը հետագայում էլ կշարունակեն ամրապնդվել ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- շեշտել է Բերդիմուհամեդովը և Բայդենին առողջություն, երջանկություն և ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ընթացքում հաջողություններ մաղթել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բերդիմուհամեդով  


Վերնագիրի այլ պիտակները