Ադրբեջանի՝ 44 օր տևած Հայրենական պատերազմի մասին դեռ շատ է խոսվելու, այս հաղթանակը ոսկե տառերով գրվեց երկրի ռազմական տարեգրության մեջ: Կանցնեն տարիներ, կփոխվեն սերունդներ, սակայն այս հաղթանակի մասին միշտ հիշելու են հպարտության զգացումով: Երկրորդ ղարաբաղյան պատերազմը ողջ աշխարհին ցույց տվեց ադրբեջանական ժողովրդի ուժը, միասնությունն ու վճռականությունը:
Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն, պատերազմի մասնակիցներից մեկն էլ ռազմաճակատ կամավոր մեկնած Սահիլ Հասանովն է: Նա հպարտությամբ է խոսում ադրբեջանական բանակի սպաների և զինվորների հայրենասիրության ու հերոսության, ժողովրդի և բանակի միասնության մասին: Սահիլ Հասանովը պատերազմում կորցրել է մի ձեռքը:
«Մեր զինվորների և սպաների մարտական ոգին այնքան բարձր էր, որ չնայած ամեն ինչին՝ անդադար շարժվում էինք դեպի առաջ: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, մեր գեներալներն ու սպաները այնքան էին ոգևորել մեզ, որ մեր դեմ կանգնելն անհնար էր», - ասել է Սահիլ Հասանովը:
Նա հավելել է, որ հայ զինվորներն անզոր էին ադրբեջանական բանակի առաջ: «Մենք առաջ էինք շարժվում՝ մեր ուսերին տանելով նահատակներին և վիրավորներին: Հայ զինվորները փախչում էին՝ մարտի դաշտում թողնելով իրենց զենքը, վիրավորված և զոհված ընկերներին: Մենք հաղթած ժողովուրդ ենք, և դա ընդունում է ողջ աշխարհը»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ